Այգեձորում ականի վրա պայթելու հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել![]() 25 սեպտեմբերի 2013 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Այգեձորում ականի վրա պայթելու հետևանքով 26-ամյա բնակիչ է մահացել:Սեպտեմբերի 24-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել գյուղի բժիշկն ու տեղեկացրել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու արդյունքում ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Դալլաքյանը խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում, ական է պայթել, ինչի հետևանքով էլ գյուղ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Երբ գյուղացիներն ու բժիշկը գնացել են օգնության, ադրբեջանցիները հարևանությամբ գտնվող հենակետից կրակ են բացել, ինչը մոտ 15 րոպե է տևել: «Բժիշկն ամեն դեպքում հասել է, հիվանդանոց հասցնելու ճանապարհին արնաքամ է եղել և մահացել: Թևն ու ոտքը վիրավորված էին, չի կարողացել ոտքը ուժեղ կապել, որ արնաքամ չլինի»,- Panorama-ին ասել է Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը: Նա նաև հայտնել է, որ բժիշկների հասնելու պահին երիտասարդը դեռ գիտակցությունը կորցրած չի եղել: Tert.am-ին գյուղապետը նաև ասել է, որ ականի վրա պայթյունի վերջին դեպքը գյուղում եղել է 4 տարի առաջ։ «Միների» վրա անասունների պայթյունների դեպքերն իրենց «աչքին չի էլ երևում»: Ուսումնասիրե՞լ է արդյոք «Հումանիտար ականազերծման ու փորձագիտական կենտրոնը» տեղանքը, թե՝ ոչ հարցին գյուղապետն ասել . «Դա ընենց տարածք չի, որ ականազերծում արվի, հակառակը, պետք է ականապատվի»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |