«ԱԼՌՈՍԱ» ընկերությունը 40 233 կարատ ադամանդ է արտահանել Հայաստան![]() 25 սեպտեմբերի 2013 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրած տեղեկությունների համաձայն, 2013 թ, երրորդ եռամսյակի տվյալներով «ԱԼՌՈՍԱ»-ն Հայաստան է արտահանել 4,851 մլն ԱՄՆ դոլարի 40 233 կարատ ադամանդ 2012 թ. նույն ժամանակահատվածի 7, 586 մլն դոլարի 34 769 կարատի դիմաց: 2013 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 47 531 կարատ ադամանդ, 2012 թ. նույն ժամանակահատվածի 27 043 կարատի դիմաց: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, արտադրության աճը կազմել է 75,8 տոկոս: «ԱԼՌՈՍԱ» խմբի շահույթը 2013 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 9 տոկոսով 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 42,8 մլրդ ռուբլու: Այդ թվում ադամանդների վաճառքից առաջացած շահույթը ավելացել է 5 տկոսով՝ մինչև 37,8 մլրդ ռուբլի ալմաստի հումքի վաճառքի ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին: «ԱԼՌՈՍԱ» խմբի զուտ շահույթը 2013 թ. երկրորդ եռամսյակում աճել է 2,4 անգամ 2012 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ մինչև 8,4 մլրդ ռուբլի: 2013 թվականի առաջին կիսամյակի տվյալներով «ԱԼՌՈՍԱ» խմբի շահույթը 2012 թ. առաջին կիսամյակի համեմատ աճել է 7 տոկոսով՝ հասնելով 82, 3 մլրդ ռուբլու: Առաջին կիսամյակում ալմաստների վաճառքից ստացված շահույթը կազմել է 74 մլրդ ռուբլի, աճելով 5 տոկոսով: Ընկերությունը նշում է ադամանդի շուկայի դրական դինամիկան 2013 թվականի առաջին կիսամյակում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |