Այսուհետ կարելի է օգտվել անսահմանափակ զանգերից «Իմ աշխարհը» ծառայությամբ՝ օրական ընդամենը 25 դրամով![]() 25 սեպտեմբերի 2013 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Իմ աշխարհը» ծառայությունն այժմ հնարավորություն է ընձեռում «Իմ աշխարհը» ցանկում ներառված ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարների բաժանորդներին զանգահարել անսահմանափակ` օրական վճարելով ընդամենը 25 դրամ, իսկ ԱՊՀ երկրների և Վրաստանի օպերատորների հեռախոսահամարների ուղղությամբ` բացառիկ սակագներով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ի դեպ, 25 դրամը գանձվում է միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարում է ցուցակում ընդգրկված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներից մեկին: Հիշեցնենք, որ «Իմ աշխարհը» ծառայությունը թույլ է տալիս ընտրել մինչև 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ Վրաստանի կամ ԱՊՀ ցանկացած երկրի օպերատորի հեռախոսահամար: Դեպի «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ զանգահարելու պայմաններն ոն՝ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 25 դրամ ամբողջ օրվա համար, դեպի Ռուսաստան՝50 դրամ/րոպե, դեպի Վրաստան՝ 60 դրամ/րոպե, դեպի ԱՊՀ այլ երկրներ՝ 42 դրամ/րոպե: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |