18 քուրդ է փախել թուրքական բանտից![]() 25 սեպտեմբերի 2013 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Բինգյոլում բանտից փախուստի են դիմել Քրդստանի աշխատավորական կուսակցության 18 անդամ, չորեքշաբթի հայտնել է Sabah թերթը: Նրանց որոնմամբ զբաղվում են Բինգյոլ և Դիարբեքիր գավառների ոստիկանության ջոկատները: Սեպտեմբերի սկզբին ՔԱԿ գրոհայինները դադարեցին հեռանալ Թուրքիայի տարածքից: ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիալ Բայիկը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի բարեփոխում չի անցկացնում երկրի քրդական բնակչության համար, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը: Կալանավայրում գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախկինում կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից: Գրոհայինները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը մայիսի 8-ին: Թուրքիայի հակամարտությունը քրդերի հետ, որոնք պահանջում են անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի, և արդեն 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |