Սիրիայի գրոհայինները չեն ճանաչում Սիրիայի ազգային կոալիցիան և հավատարմության երդում են տալիս «Ալ Քայիդային»![]() 25 սեպտեմբերի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբների մի շարք խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում չափավոր սիրիական ընդդիմությունը, որը Արևմուտքը լեգիտիմ է համարում որպես հակազդեցություն պաշտոնական Դամասկոսին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը, ինտերնետում հայտնված գրոհայիններից մեկի տեսաուղերձի վրա հղումով: Ըստ ապստամբների հայտարարության, գրոհայինների առնվազն 13 խումբ պաշտոնապես դարձել է «Ջաբհաթ ան Նուսրայի», որն, ինչպես համարվում է, կապված է «Ալ Քայիդայի» հետ, ինչպես նաև «Բրիգադ Ահրար էշ Շամ» և «Լիվա էլ Տահուդի բրիգադներ» կազմակերպությունների անդամ: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ սիրիացի ապստամբների խմբերը վերջերս նաև անդամակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը: «Սիրիայի ազգային կոալիցիան, որը Արևմուտքի կողմից ճանաչվում է որպես Սիրիայի լեգիտիմ չափավոր ընդդիմություն, և նրա կառավարությունը Ահմադ Թումեհի գլխավորությամբ մեր ներկայացուցիչները չեն և նրանց իշխանությւնը մենք չենք ճանաչում»,-հայտարարել է տղամարդը՝ ընթերցելով ապստամբների ուղերձը տեսանյութում: Պաշտոնապես չափավոր ընդդիմությունից անջատված խմբավորումների ընդհանուր քանակն անհայտ է: Հայտնի չէ նաև, թե որքան ժամանակ են նրանք պայքարում իսլամիստների շարքերում և արդյոք այն երկու խմբավորումների ու մի քանի հարյուր գրոհայինների թվում են, որոնց միանալու մասին «Ջաբհաթ ան Նուսրային» հայտնի դարձավ դեռ նախորդ շաբաթ: Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել են Սիրիայի իշխանություների ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Ասադին, ինչպես նաև նրանց մերձակա դաշնակիցներն այդ հարցում, Ռուսաստանն ու Իրանը, վատագույնը, ինչ կարող է անել համաշխարհային հանրությունն այս դեպքում, դա Դամասկոսի դեմ ռազմական գործողություն սկսելը կլինի: Ռազմական գործողությունը, որտեղ հավանաբար կառավարական ուժերը մեծ կորուստներ կունենան, ձեռնատու կլինի ոչ միայն չափավոր ընդդիմությանը: Հավանաբար, նա իշխող կառավարության պաշտոնանկությանը հասնելու շանս կստանա: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում չի կարողանա պահել իշխանությունը, քանի որ Ասադի պրոֆեսիոնալ բանակի թուլացումը կհանգեցնի ծայրահեղականների ազդեցության ուժեղացմանը երկրում և նույնիսկ տարածաշրջանում, հայտնում է Newsru.com-ը: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |