Սահակաշվիլին քննադատել է Ռուսաստանին ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ ռուսները հեռացել են դահլիճից![]() 26 սեպտեմբերի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է ՄԱԿ ԳՎ դահլիճից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթի ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության վրա հղումով: Ինչպես պարզաբանել է Լուկաշևիչը, այդ քայլին ռուսական պատվիրակության անդամները գնացել են «որպես անհամաձայնության նշան այն գնահատականների հետ, որոնք հնչեցնում էր պարոն Սահակաշվիլին Գլխավոր վեհաժողովի ամբիոնից»: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին հայտարարել է, որ Սահակաշվիլիի ելույթը ՄԱԿ ԳՎ-ում կրում էր «հակառուսական և հակաուղղափառ բնույթ»: Վրաստանի նահագահի հոգեկան վիճակը «պրոֆեսիոնալ գնահատական է պահանջում», հայտարարել է Չուրկինը՝ հավելելով, որ «վրաց ժողովրդի համար բարեբախտաբար, մոտ է այդ մարդու քաղաքական մայրամուտը»: Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանում Միխայիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին: Այդ թվում նա քննադատել է նաև Եվրասիական միության գաղափարը: Սահակաշվիլին հայտարարել է, որ Եվրասիական միությունը Եվրամիության ճիշտ հակապատկերն է, քանի որ նրա հիմքում ընկած է «նոր խորհրդային կայսրության» վերականգնման գաղափարը, ուստի այն դատապարտված է ձախողման: Նաև Վրաստանի նախագահը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով ազդել ռուս-վրացական հարաբերություններում առաջացած իրավիաճկի վրա՝ հայտարարելով, թե կասկածում է, որ դրանք կարելի է կարգավորել, «չնայած, որ Վրաստանում իշխանության է եկել նոր ղեկավարություն»: «Չնայած հարաբերություններ հաստատելու նոր կառավարության փորձերին, Մոսկվան շարունակում է իր կոշտ գիծը: Ռուսաստանը դեմ է ամեն նորին ու առաջադեմին»,-ասել է նախագահը: Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը պետք է պատրաստ լինի այն ժամանակներին, երբ ռուսական զորքերը կհեռանան Վրաստանից ու Կովկասից և այն ժամանակ «վրաց ժողովուրդն իր գիրկը կընդունի աբխազ ու օս եղբայրներին»: «Եվ այդ օրն այնքան հեռու չէ, ինչպես կարծում են ոմանք»,-ասել է նա: Վրաստանի նախագահը խոստովանել է, որ իր կառավարությունը շատ սխալներ է գործել նոր պետության կառուցման ճանապարհին, որը կողմնորոշված է արևմտյան արժեքներին: «Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը, բայց մենք սխալներ ենք արել գործելիս, իսկ, ինչպես հայտնի է, ով ոչինչ չի անում, նա չի սխալվում»,-ասել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահը նշել է, որ Եվրոպայի հետ ինտեգրման կուրսը կշարունակվի: «Այս պայքարը պետք է տրամաբանական ելք ունենա՝ Վրաստանը պետք է անդամակցի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, քանի որ մենք այդ ընտանիքի անդամներ ենք»,-ասել է նա, հայտնում է «Թրենդը»: 2008 թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը ռազմական գործողություններ սկսվեցին Հարավային Օսեթիայում: Ավելի ուշ ռուսական զորքերը գրավեցին Ցխինվալը ու ետ մղեցին վրաց զինվորականներին: Օգոստոսի վերջում Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |