Վ. Օսկանյան. Հայաստանը եւ հայկական սփյուռքը պահանջում են 1915 թվականի դեպքերի ճանաչումն ու դատապարտումը28 մարտի 2006 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Եթե չլինեին 1915 թվականի դեպքերը, «հայկական սփյուռք» հասկացողությունը գոյություն չէր ունենա: Այդ մասին թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը եւ հայկական սփյուռքը պահանջում են 1915 թվականի դեպքերի ճանաչումն ու դատապարտումը: Մյուս կողմից, ավելացրել է Վարդան Օսկանյանը, փակ սահմանները եւ Երեւանի ու Անկարայի հարաբերությունների բացկայությունը խորացնում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող անդունդը: «Այդ է պատճառը, որ հայկական եւ թուրքական ժողովուրդներին հնարավորություն չի տրվում հին հիշողությունները նորերով փոխարինել: Հայկական սփյուռքը Հայաստանին միայն ամենալավն է ցանկանում: Մենք հուսով ենք, որ թուրք ժողովուրդը եւս ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան երկրի հետ»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |