ՄԱԿ ԱԽ-ն սիրիական բանաձևը քվեարկության կդնի սեպտեմբերի 27-ի երեկոյան27 սեպտեմբերի 2013 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ քվեարկությունը Սիրիայի բանաձևի վերաբերյալ տեղի կունենա սեպտեմբերի 27-ի երեկոյան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ակնկալվում է, որ փաստաթուղթը կընդունվի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և ԱՄՆ ԱԳ գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին համաձայնեցրել են բանաձևի նախագիծը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, բանաձևի նախագիծը չի ենթադրում Սիրիայի դեմ անհապաղ գործողություններ: Լավրովն ընդգծել է, որ փաստաթուղթը հավանություն է տալիս համաձայնությանն, ըստ որի Դամասկոսը քիմիական զենքի իր պաշարները կհանձնի միջազգային հսկողության: Եթե խախտումներ գրանցվեն հակամարտության կողմերից, իսկ բանաձևը կոչ է անում նաև ընդդիմությանն օգնել զինաթափման գործում, ապա ՄԱԿ ԱԽ-ն կրկին կգումարվի: Մինչ բանաձևի վերջնական տարբերակ հաստատելը Լավրովն ու Քերին մի քանի հանդիպում ունեցան: Կողմերն այդ հանդիպումները գնահատեցին որպես կառուցողական՝ դիվանագետները գոհ էին ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ արդյունքներից: Սեպտեմբերի 14-ին Լավրովն ու Քերին պայմանավորվածության են հասել սիրիական քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու մասին: Տարաձայնություններ կան այն առումով, որ ԱՄՆ-ն պնդում է, որ եթե նախագահ Ասադի ռեժիմը թույլ տա քիմիական զենքի կիրառում կամ չարտոնված փոխանցում, անհապաղ պետք է ռազմական գործողություն սկսել, իսկ Ռուսաստանն առաջարկում է այդ դեպքում որոշումը կայացնել ՄԱԿ ԱԽ միջոցով: Նախօրեին ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովը հայտնեց, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է համաձայնեցնել Սիրիայի գծով բանաձևը առաջիկա երկու օրում: Նա պատմել է, որ փաստաթղթի տեքստում հղում կլինի ՄԱԿ Կանոնադրության 7-րդ գլխին, որը թույլ է տալիս ինչպես ռազմական գործողություններ, այնպես էլ ոչ ռազմական բնույթի գործողություններ խաղաղության հաստատման համար: Դիվանագետն ընդգծել է, որ բանաձևը չի ենթադրում անմիջապես ռազմական գործողություններ սկսել, եթե Դամասկոսը խախտի քիմիական զենքի դուրս բերման ու ոչնչացման պլանը: Եթե դա տեղի ունենա, ՄԱԿ ԱԽ-ն պետք է ընդունի լրացուցիչ բանաձև, հայտնում է ՌԲԿ-ն: Մոսկվայի նախաձեռնությունը վերջ դրեց արևմտյան երկրների սպառնալիքներին, որոնք օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններից հետո վճռականորեն հայտարարում էին, որ պետք է ռմբակոծել Սիրիան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |