ԻԻՀ դեսպան. Նրանք, ովքեր ձգտում են Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների վատթարացմանը, չեն հասնի իրենց նպատակին

PanARMENIAN.Net - «Իմ վերաբերմունքը աշխարհի ադրբեջանցիների երկրորդ նիստին հնչած հակաիրանական հայտարարությունների նկատմամբ չի կարող առիթ հանդիսանալ մեր երկու երկրների հարաբերությունների վատթարացման համար: Նրանք, ովքեր ձգտում են դրան, չեն հասնի իրենց նպատակին»,- հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աֆշար Սուլեյմանին: Նրա խոսքերով, չնայած այդպիսի հայտարարությունները չեն կարեղ խախտել երկկողմ հարաբերությունները, համենայն դեպս կարող են տարակուսանք առաջացնել:



Ինչպես հայտարարեց իրանցի դիվանագետը, նա դրական է վերաբերվում երկու երկրների միջեւ ծագած պատմական հարցերով տարակուսանքների վերացման համար հանձնաժողով ստեղծելու գաղափարին: «Իրանում շատ ադրբեջանցիներ են ապրում: Իսկ դա նշանակում է, որ բարոյական տեսանկյունից, մենք եւս իրավունք ունենք աշխարհի ադրբեջանցիների նիստը կազմակերպելու: Անթույլատրելի է ադրբեջանցիներին որպես որոշակի գործիք օգտագործելը հարաբերություններում: Ավելի լավ կլիներ, եթե մեր երկրների հարաբերություններում թափանցիկություն լիներ»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---