Հայաստանում ընտրությունների ժամանակ հայկական սփյուռքին ձայնի իրավունք չի տրվելու

PanARMENIAN.Net - Հայաստանում երկքաղաքացիության հարցը դեռեւս վիճելի է: Այդ առիթով դեռ ստույգ որոշում չկա: Այդ մասին թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ընտրական գործընթացներում հայկական սփյուռքին ձայնի իրավունք չի տրվելու: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, ինչպես յուրաքանչյուր անկախ երկրում, այնպես եւ Հայաստանում քաղաքական կյանքը որոշում են բնակիչները: Հայաստանի եւ Թուրքիայի վերաբերյալ տարբեր բամբասանքներ են պտտվում, սխալ մեկնաբանեություններ եւ ընկալումներ, որի պատճառներից մեկն է, նշել է Հայաստանի արտաքիան քաղաքականության գերատեսչության ղեկավար, մնում է այն, որ պաշտոնական Անկարան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ: «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարելավվեն, ապա երկու երկրների ժողովուրդները կզգան երկկողմ կոնտակտների արդյունքը, եւ թուրք ժողովուրդը կտեսնի, որ Հայաստանի առումով անհանգստանալու հիմքեր չկան»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
---