Իրանի ԱԳ նախարարը դրական է գնահատել հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի հետ![]() 27 սեպտեմբերի 2013 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը երեկ մասնակցել է Իրանի և միջուկային ծրագրով բանակցողների խմբի հետ բանակցություններին 5 +1 ձևաչափով, որոշ տեղեկություններ է հաղորդել Facebook-ի իր էջում: Զարիֆը պատմել է, որ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ գրեթե կես ժամ: «Քերին ընդգծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջուկային խնդիրը բանակցությունների և փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելու պարտավորությունը»,-գրել է հաղորդագրության մեջ Զարիֆը: Ըստ նրամ, Քերիի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: «Աշխատանքը դեռ նոր է սկսվել, մենք պետք է երկար ճանապարհ անցնենք հանգուցալուծելու համար միջուկային խնդիրը Իրանի ժողովրդի իրավունքների հիման վրա»,-գրել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարն ասել է նաև, որ Իրանի բանակցողների թիմը փորձում է խուսափել անօգուտ ուշադրությունից և միտված կլինի որքան հնարավոր է արագ արդյունքների հասնելու ցանկությանը: 2007 թվականից ի վեր առաջին անգամ հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ-ում: Սկզբում Իրանի ԱԳՆ նոր ղեկավարը հանդիպել է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների ԱԳ նախարարների հետ: Հետո չորս տերությունների ներկայացուցիչները դուրս են եկել և Քերին առանձնազրույց է ունեցել Զարիֆի հետ: ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ, Իրանը դա հերքում է: Իրանը բազմիցս է հայտարարել, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, այլ օգտագործելու է ատոմային էներգիան բժշկական հետազոտությունների համար: Photo: voanews.com Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |