Հայաստանը պատրաստ է ամեն պահի ետ մղել Ադրբեջանի հնարավոր հարձակումը28 մարտի 2006 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված Ուժերը պատրաստ են ամեն պահի ետ մղել Ադրբեջանի հնարավոր հարձակումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է ամեն սպառնալիքի Ադրբեջանի կամ յուրաքանչյուր այլ պետության կողմից: Մեկնաբանելով հայ եւ ադրբեջանական Զինված Ուժերի շփման գծում հաճախակի դարձած զինանադադարի խախտումները ադրբեջանական կողմից` Ա. Աղաբեկյանը նշել է, որ այդպիսի դեպքերը չեն դադարել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ռեժիմի հաստատումից հետո, այսինքն 1994 թվականից:Գեներալ-լեյտենանտի կարծիքով, դա բացատրվում է մի շարք գործոններով, ինչպիսիք են ինժեներական աշխատանքների անցկացումը հակամարտող կողմերի դիրքերում, Ադրբեջանական կողմի ռազմաատենչ հայտարարությունները: «Կարող եմ համոզվածությամբ ասել, որ մեր դիրքերի ուղությամբ կրակ արձակելու դեպքում, մենք համապատասխան կոշտ պատասխան կտանք»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |