ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՄԱԿ ԱԽ բանաձևին Սիրիայի վերաբերյալ28 սեպտեմբերի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որով հավանություն է տրվում Քիմիական զենքի արգելման կազմակերպության ծրագրին սիրիական քիմիական արսենալների ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ես ողջունում են ՄԱԿ ԱԽ բանաձևը: Դա առանձնակի կարևորության քայլ է Սիրիայի ճգնաժամին հստակ և միասնական միջազգային պատասխանի ապահովման ճանապարհին»,- ասվում է Էշթոնի հայտարարությունում: Ըստ նրա, ԵՄ-ն, իր հերթին, պատրաստ է «աջակցել ՄԱԿ ԱԽ բանաձևով նախատեսված գործողություններին»: ԵՄ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ ընդունված որոշումները կնպաստեն Ժնևում Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ երկրորդ խորհրդաժողովի գումարմանը: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Բանաձևում նշվում է, որ այն չկատարելու դեպքում, այդ թվում քիմիական զենքի ապօրինի փոխանցման ու կիրառման դեպքում, ում կողմից էլ այն կիրառվի, միջոցներ կձեռնարկվեն համաձայն ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի: Այդ գլուխը նախատեսում է կոշտ միջոցներ, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խորհրդի 15 անդամ երկրները ողջունել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումը միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման վերաբերյալ: Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև: Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |