Human Rights Watch-ը քննադատել է ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևը Սիրիայի վերաբերյալ28 սեպտեմբերի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղակայված միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը քննադատել է նախօրեին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Բոլոպյոնի վրա հղումով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բանաձևը չի ապահովում արդարադատությունը քիմիական զենքի կիրառմամբ հարձակման համար, որին զոհ գնացին հարյուրավոր երեխաներ, ինչպես նաև երկրում այլ հանցագործությունների զոհերի հարցում»,- ասել է նա: Ֆիլիպ Բոլոպյոնը նշել է, որ կազմակերպությունը պահանջում է պատժել «Սիրիայում զանգվածային սպանությունների համար բոլոր պատասխանատուներին»: Ավելի վաղ HRW-ն օգոտոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման պատասխանտուն համարել է Սիրիայի իշխանություններին: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Բանաձևում նշվում է, որ այն չկատարելու դեպքում, այդ թվում քիմիական զենքի ապօրինի փոխանցման ու կիրառման դեպքում, ում կողմից էլ այն կիրառվի, միջոցներ կձեռնարկվեն համաձայն ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի: Այդ գլուխը նախատեսում է կոշտ միջոցներ, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խորհրդի 15 անդամ երկրները ողջունել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումը միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման վերաբերյալ: Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև: Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |