Քոնդոլիզա Ռայս.Հայաստանը պետք է շարունակի խորացնել ժողովրդավարական բարեփոխումները

PanARMENIAN.Net - «Հայաստանը պետք է շարունակի խորացնել ժողովրդավարական բարեփոխումները: Տեղացի եւ արտասահմանյան դիտորդները իրենց դժգոհությունն էին արտահայտել սահմանադրական հանրաքվեի առթիվ: Հայաստանի կառավարությունը ընդունում է առկա խնդիրները եւ պարտավորվել է բարելավել իրավիճակը 2007 եւ 2008 թվականի ընտրություններին», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` ելույթ ունենալով Հայաստանի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կոպորացիայի միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը մարտի 27-ին Վաշինգթոնում: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր հերթին, հայտարարեց, որ արդեն իսկ Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: «Ճշտվում են ընտրական ցուցակները, փոփոխությունների է ենթարկվում ընտրություններին վերաբերող օրենսդրությունը», - հավատացրեց արտգործնախարարը, ավելացնելով, որ 2007-2008 թվականների ընտրությունները կլինեն մեր ժողովրդավարության քննությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---