ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը չեն տիրապետում տարածաշրջան Բերնար Ֆասյեի այցի վերաբերյալ ինֆորմացիային

PanARMENIAN.Net - Ապրիլի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն կայցելի Ադրբեջան եւ Հարավային Կովկասի այլ երկրներ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ֆրանսիացի դիվանագետը կծանոթացնի Ադրբեջանի իշխանություններին Ստամբուլի բանակցությունների մանրամասներին: Էլմար Մամեդյարովը նշել է, որ հնարավոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համազեկուցողների Ստամբուլի հանդիպման արդյունքները եւ Ադրբեջանի եւ Հայստանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամկետը պարզ դառնա ֆրանսիացի դիվանագետի` Բաքու այցի ժամանակ, հաղորդում է «Էխո» թերթը:



Իսկ PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտնեցին, որ ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունում չեն տիրապետում տարածաշրջան Բերնար Ֆասյեի այցի վերաբերյալ ինֆորմացիային
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---