Իրանում երկու անձ է ձերբակալվել, որոնց կասկածում են նախագահի վրա կոշիկ նետելու մեջ![]() 30 սեպտեմբերի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Իրանում երկու մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են նախագահ Հասան Ռոուհանիի վրա կոշիկ նետելու մեջ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Մի քանի տասնյակ երիտասարդ իսլամիստներ միացել են նախագահի հարյուրավոր կողմնակիցներին, որոնք հավաքվել էին Թեհրանի օդանավակայանում՝ դիմավորելով նրան Նյու Յորքից, որտեղ Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ ԳՎ նստաշրջանին: Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, երբ Ռոուհանին մոտեցել է դիմավորողներին, հանրության պահպանողական տրամադրված հատվածի կողմից նրա ուղղությամբ հավկիթներ ու կոշիկ են նետել: Դրան հաջորդել է Ռոուհանիի երկու հակառակորդների ձերբակալությունը: Նրանցից մեկը իր կոշիկը որպես բողոքի նշան օգտագործածներից մեկն է: Մյուսին ձերբակալել են մեկ ոտնամանով լինելու համար, թեև ոչ ոք չի տեսել, թե նա ինչպես է կոշիկ նետել: Պետության ղեկավարի հանդեպ անհարգալից վերաբերմունքի փաստով հետաքննություն է սկսվել, հայտնել են ոստիկանությունից: Ռոուհանիի գործողությունները ՄԱԿ ԳՎ-ում, նրա հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի հետ դժգոհություն են առաջացրել Իրանի բնակչության որոշ շրջանակներում, քանի որ այդ քայլերն ընկալվել են որպես Իրանի ձգտում ԱՄՆ հարաբերությունների հետ կարգավորման ի վնաս ազգային շահերի: Անցած շաբաթ, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստ է ամենասեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ 3-6 ամսում: Նյու Յորքում նաև կայացել էր Իրանի ներկայացուցչի հետ «վեցնյակի» բանախոսների հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ են մնացել: Ավելի ուշ Օբամայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը Ռոուհանիի հետ: Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը, նա Իրանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջուկային ծրագրի կարգավորման ուղիները: Մինչդեռ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել: ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |