Հայաստանը ՀԱՊԿ-ում ՀՀ ԶՈՒ նոր ներկայացուցիչ է նշանակել30 սեպտեմբերի 2013 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Այսօր ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի «ՀԱՊԿ-ն ու Եվրասիայի անվտանգությունը» հրապարակային զեկույցի շնորհանդեսի ժամանակ Կասպից համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին մշտապես հնչող սպառնալիքները, նշել էր, որ որպես ՀԱՊԿ անդամի՝ Հայաստանի վրա տարածվում են ՀԱՊԿ Կանոնադրության բոլոր դրույթներն ու ՀՀ դեմ ռազմական հարվածի դեպքում այդ նորմերը, անկասկած, գործի կդրվեն: ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, «ՀԱՊԿ անդամ-պետությունները գործակցում են սահմանների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, բնածին ու տեխնածին աղետներից, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կամ արդյունքում բնակչության պահպանման դեպքում»: ՀԱՊԿ անդամ-պետությունների համատեղ զինված ուժերը (Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ) պետք է արագ արձագանքեն անդամ-պետությունների կանչերին ու անվտանգության սպառնալիքներին: Մասնավորապես, ԱԱՀՈւ վրա դրվող հիմնական խնդիրներին են վերաբերում յուրաքանչյուր կողմերի տարածքում ռազմական ուժի կիրառման պատրաստակամությունը ցուցադրելու նպատակով տեղակայումը, զինված հարձակման, ագրեսիայի ու զինված հակամարտությունները կանխելու կամ հետ մղելու գործում, ինչպես նաև միջազգային տեռորիզմի դեմ պայքարի միջոցառումներումմասնակցությունը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |