ԱՄՆ կառավարության «խնդիրների» պատճառով այցելուների համար փակվել է նույնիսկ Ազատության արձանը 2 հոկտեմբերի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Նյու Յորքի գլխավոր խորհրդանիշը հանդիսացող Ազատության արձանն այսօր փակվել է այցելությունների համար ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով: «Ազատության արձանն ու Էլլիս Այլենդը ժամանակավորապես փակվել են կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով: Եթե դուք արդեն գնել եք տոմսերը, կարող եք փոխանակել դրանք Նյու Յորքում շրջագայության էքսկուրսիայով»,-ազդարարում է հայտարարությունը: Էլլիս Այլենդ կղզու վրա է գտնվում Ներգաղթի թանգարանը, որը Նյու Յորքի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով փակ են նաև մյուս զբոսաշրջային տեսարժան վայրերը երկրի ողջ տարածքում՝ բոլոր ազգային զբոսայգիները, թանգարանները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, The New York Times-ի վրա հղումով, ըստ Ազատության կղզում զբոսաշրջային բիզնեսի սեփականատեր Բրեդֆորդ Հիլլի, նա ստիպված է եղել աշխատանքից ազատել բոլոր իր աշխատակիցներին՝ շուրջ 100 հոգու, «և խորհուրդ տալ բոլորին դիմել գործազրկության նպաստի համար»: ԱՄՆ կառավարության «խնդիրների» պատճառով փակվել են նաև Գրանդ կանյոնն ու Yellow Stone-ը: Նյու Յորքում մոտ 70 հազար դաշնային ծառայողների իրենց հաշվին արձակուրդ են տրամադրել: Երեքշաբթի նրանք աշխատանքի են դուրս եկել մի քանի ժամով: Գերատեսչությունների կայքերում հաղորդագրություններ են զետեղվել ժամանակավորապես փակվելու մասին: Վերջին 17 տարում կառավարության գործունեության առաջին կասեցման պատճառը ԱՄՆ բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վիճաբանությունը Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի միջև փակուղի է մտել՝ հիմնականում երկրում բուժսպասարկման նոր համակարգի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Photo: all-new-york.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |