Օբաման հետաձգել է այցը Մալայզիա բյուջետային ճգնաժամի պատճառով![]() 2 հոկտեմբերի 2013 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաձգել է այցը Մալայզիա բյուջետային ճգնաժամի պատճառով, որն արդեն հանգեցրել է իշխանության դաշնային մարմինների գործառույթների խախտմանը, հայտնում է մալայզիական Bernama գործակալությունը՝ կառավարության ղեկավար Նաջիբ Ռազակի վրա հղումով: Ակնկալվում էր, որ ԱՄՆ նախագահը Մալայզիա կայցելի հոկտեմբերի 11-ին Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում: Օբամայից ու Ռազակից բացի միջոցառմանը պետք է մասնակցեին նաև Ինդոնեզիայի և Բրունեյի ղեկավարները, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Վերջին 17 տարում կառավարության գործունեության առաջին կասեցման պատճառը ԱՄՆ բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վիճաբանությունը Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի միջև փակուղի է մտել՝ հիմնականում երկրում բուժսպասարկման նոր համակարգի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Նյու Յորքում մոտ 70 հազար դաշնային ծառայողների իրենց հաշվին արձակուրդ են տրամադրել: Երեքշաբթի նրանք աշխատանքի են դուրս եկել մի քանի ժամով: Գերատեսչությունների կայքերում հաղորդագրություններ են զետեղվել ժամանակավորապես փակվելու մասին: Photo: www.ap.org Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |