Դավիթ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից 2 հոկտեմբերի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշում է կայացրել ավարտել իր սպորտային կարիերան, հայտնում է Buenos Aires Herald-ը: Նման որոշման պատճառը ուսի խրոնիկ վնասվածքն է, որը թենիսիստին այդպես էլ չհաջողվեց մինչև վերջ բուժել: Աջ ուսի հետ խնդիրների պատճառով նա դուրս չի եկել կորտ ընթացիկ տարվա ապրիլից: 31-ամյա թենիսիստ Նալբանդյանն այժմ զգաղեցնում է 231-րդ հորիզոնականը համաշխարհային վարկանիշում: Նրա ամենամեծ նվաճումը եղել է АТР վարկանիշի երրորդ հորիզոնականը 2006 թվականի մարտին, հայտնում է rsport.ru-ն: Ինչպես գրում է novostiua.net-ը, Նալբանդյանի աստղը փայլեց 21-րդ դարի սկզբին, երբ պատանի թենիսիստը լուրջ հաջողություններ ունեցավ և հայտնի դարձավ 2002 թ. Ուիմբլդոնից հետո՝ նրան մի քայլ պակասեց նվիրական տիտղոսին հասնելու համար: 11 տարի առաջ խոտածածկ խաղերի եզրափակչի երեք սեթում Նալբանդյանը ջախջախեց ավստրալացի թենիսիստ Լլեյթոն Հյուիթին: Ընդամենը Նալբանդյանը 575 խաղ է անցկացրել АТР շրջանակներում՝ հաղթելով 383 խաղում: Նա 11 տիտղոս է վաստակել, այդ թվում նաև «Մասթերս» դասի մրցաշարերում Փարիզում ու Մադրիդում, ինչպես նաև հաղթել է 2005 թվականի ամփոփիչ մրցաշարում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |