Սովորելու բան կա. Բրազիլացի ուսուցիչները ջախջախում են Ռիո դը Ժանեյրոն՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Բրազիլիայի ուսուցիչները ջախջախում են Ռիո դը Ժանեյրոն: Ամեն ինչ սկսվեց խաղաղ ցույցից, որի մասնակիցները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքի պայմանները: Սակայն շուտով ամբոխի տրամադրությունը փոխվեց՝ առաջին պլան դուրս եկան ագրեսիվ տրամադրված ակտիվիստները: Ցուցարարները սկսեցին ջարդել ցուցափեղկերը, կանգառներն ու բանկոմատները, հրկիզել այն ամենն, ինչ այրվում է: Ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում իրավիճակը վերահսկել: Հանդարտեցնել ցուցարարներին հաջողվեց միայն արցունքաբեր գազի միջոցով: Բախումներից տուժել է առնվազն 15 մարդ: Ուսուցիչներն արդեն երկրորդ ամիսն է գործադուլ են անում՝ նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքի պայմանները: Ինչպես ասում են իրենք ուսուցիչները, պաշտոնյաներն առաջարկում են զգալիորեն քիչ պահանջվածից, ուստի ցուցարարները որոշել են ուշադրություն գրավել և գրոհել շենքը: «Գործադուլն արդեն 50 օր է շարունակվում է և խաղաղ բողոքի բոլոր ձևերը սպառված են: Մեզ մնում է միայն բղավել այն մասին, թե ինչպես են իշխանությունները վարվում պրոֆեսիոնալ ուսուցիչների հետ»,-ասել է ուսուցչուհի Ֆլավիա Ռոդրիգեսը, հայտնում է Ռուսաստանի Հանրային հեռուստաալիքը: 2013 թվականի ամռանը Բրազիլիայում իրենց իրավունքներն էին պաշտպանում 2,5 մլն մարդ: Բրզաիլիայի կառավարությունը կատարեց նրանց գրեթե բոլոր պահանջները, օրինակ, չեղյալ հայտարարեց ուղեվարձի թանկացումը, ինչն էլ սկիզբ էր հանդիսացել բողոքի զանգվածային ակցիաների համար: Photo: poeticpostcards.blogspot.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |