Սաբինա Ֆրեյզեր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ»29 մարտի 2006 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, որի «վկայությունն են կանոնավոր կերպով մեզ հասնող լուրերը մարդկային զոհերի մասին տարածաշրջանում»: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, «Ռամբույեում չավարտված բանակցություններից հետո միայն փետրվարին հրադադարի խախտման արդյունքում տարածաշրջանում զոհվել է 19 մարդ, ներառյալ 8 քաղաքացիական բնակիչ»: ՄՃԽ նախագծային տնօրենը հաղորդել է, որ 2005 թվականի ընթացքում սպանվել է 90 մարդ: Ըստ Ֆրեյզերի, ռազմական գործողությունների վերականգնումը «անխուսափելի չէ», սակայն կարող է հրահրվել լարվածության թեժացմամբ շփման գծում: «Հակամարտության ոլորտը հատկապես զգայուն է աշխարհագրական դիրքի պատճառով»,-ասել է Ս.Ֆրեյզերը, նշելով, որ «պատերազմի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում կարող է հակամարտության մեջ ներքաշել նաեւ Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին եւ Թուրքիային», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |