ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին վերացնել վրաց-հարավօսական սահմանի արգելապատնեշները

ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին վերացնել վրաց-հարավօսական սահմանի արգելապատնեշները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գտնում է, որ Ռուսաստանը պետք է վերացնի վրաց-հարավօսական սահմանի պատնեշները, լրագրողներին է հայտարարել պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Վրացական կողմը մինչ այդ պահանջել էր Հարավային Օսեթիայի իշխանություններից ու Ռուսաստանի սահմանապահներից դադարեցնել փշալարի տեղադրումը սահմանին:

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները վարչական սահմանին պատնեշների տեղադրման վերաբերյալ: Այդ գործողությունները հակասում են Ռուսաստանի պարտավորություններին ու խախտում են Վրաստանի ինքնիշխանությունը՝ վնասելով կողմերի հարաբերություններին: Մենք կոչ ենք անելու Ռուսաստանին վերացնել արգելապատնեշները»,-ասել է Հարֆը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը 2008 թ. օգոստոսի վերջում, Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: 2008 թվականի հոկտեմբերի 1-ից շուրջ 200 քաղաքացիական դիտորդներ վերահսկում են կողմերի ստորագրած համաձայնությունների կատարումը:

Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանի երկարությունը մոտ 350 կմ է: Ըստ 2009 թ. ապրիլին ստորագրած միջպետական համաձայնագրի, Ցխինվալը ռուսական կողմին է հանձնում պետսահմանի պաշտպանության լիազորությունները, քանի դեռ Հարավային Օսեթիան չունի սահմանապահ ծառայություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---