Ռոուհանին բացատրել է ինչու չի հանդիպել Օբամայի հետ՝ հանդիպումը կազմակերպելու ժամանակ չի եղել![]() 3 հոկտեմբերի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ կարող էր հանդիպել ԱՄՆ նախագահի հետ Նյու Յորքում, սակայն հանդիպման նախապատրաստման համար «ժամանակը չբավականացրեց»: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նրա խոսքերը մեջբերել է իրանական «Թասնիմ» գործակալությունը: Ինչպես նախօրեին հայտարարել է Իրանի նախագահը, դեռ ԱՄՆ ժամանելուց առաջ «ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս են դիմել Իրանի պատվիրակությանը՝ հորդորելով նախագահների անմիջական հանդիպում կազմակերպել ՄԱԿ շրջանակներում»: Այդ հանդիպումը ակնկալվում էր, հավելել է Ռոուհանին, սակայն խանգարեց ժամանակի պակասը: Այնուամենայնիվ, երկու նախագահները շփվել են հեռախոսով, երբ Ռոուհանին արդեն ավտոմեքենայի մեջ էր ու շտապում էր օդանավակայան: Ռոուհանին հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, թե «Օբամայի հետ հանդիպելու նրա մերժումը նվաստացում էր ԱՄՆ վարչակազմի համար»: «Մենք խնդիրներ չունեինք այդ հարցում, բացակայում էր նախնական նախապատրաստումը»,-ասել է նա: Չնայած, որ անձնական հանդիպումը չկայացավ, երկու նախագահների շփման փաստն ինքնին ամբողջ աշխարհում, ներառյալ Իրանն, անվանում են «պատմական բեկում» երկկողմ հարաբերություններում, որոնք պաշտոնապես բացակայում են արդեն 30 տարի: Ասվում է նաև, որ Իրանի Քաղավիացիայի կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել Իրանի ու ԱՄՆ միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցը՝ Իրանի նախագահի հրահանգով: Մինչդեռ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել: Մի քանի տասնյակ երիտասարդ իսլամիստներ միացել են նախագահի հարյուրավոր կողմնակիցներին, որոնք հավաքվել էին Թեհրանի օդանավակայանում՝ դիմավորելով նրան Նյու Յորքից, որտեղ Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ ԳՎ նստաշրջանին: Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, երբ Ռոուհանին մոտեցել է դիմավորողներին, հանրության պահպանողական տրամադրված հատվածի կողմից նրա ուղղությամբ հավկիթներ ու կոշիկ են նետել: ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Photo: frontpagemag.com Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |