ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ կրկին կրակոցներ են հնչել![]() 4 հոկտեմբերի 2013 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքից ոչ հեռու կրակոցներ են հնչել: Մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում նաև ոստիկան: Ըստ NBC-ի տեղեկատվության, կատարվել է 10-15 կրակոց: Reuters գործակալությունը հայտնում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խնդրել են սենատորներին դուրս չգալ շենքից: Շենքը շրջափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Կինը, որը Վաշինգտոնի կենտրոնում հնչած կրակոցների պատճառ է դարձել, գնդկահարվել է ոստիկանության կողմից, հայտնել է ոստիկանության պետ Քեթի Լանիրը՝ հավելելով, որ հրաձգությունն առնվազն երկու կողմից է եղել: Ըստ նրա, երկու ոստիկաններ տուժել են հետապնդման ժամանակ: Ոստիկանապետը չի հայտնել, թե արդյոք կինը զինված է եղել: Նա հաստատել է, որ կնոջ հետ մոտավորապես 1 տարեկան երեխա է եղել: «Երեխան գտնվում է խնամակալության տակ»,-ասել է ոստիկանապետը: Լանիրը նկարագրել է մեքենայի երթուղին՝ սկզբից այն բախվել է ոստիկանների հետ Սպիտակ տան շրջանում, ֆինանսների նախարարության շենքի մոտ, որտեղ, ենթադրաբար, փորձել է անցնել պատնեշը: Հետո ոստիկանները հետապնդել են ավտոմեքենան Փենսիլվանիա ավենյուով՝ դեպի Կոնգրեսի շենքը: Հետապնդումը շարունակվել է Կապիտոլիումի բլրի շուրջ, մինչև որ մեքենան բախվել է արգելապատնեշին: Կրակոցները հնչել են հետապնդման ողջ ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի ուշ հայտնի է դարձել սպանված կնոջ անունը՝ դա 34-ամյա աֆրոամերիկացի Միրիամ Քերին է, ատամնաբույժը Սթեմֆորդից: Մենքենայում նրա հետ է եղել իր 1 տարեկան երեխան: Աղջիկը ֆիզիկապես չի տուժել: Սպանվածի մայրը հայտարարել է լրագրողներին, որ իր դուստրը տառապում էր հետծննդյան դեպրեսիայից: Սեպտեմբերի 16-ին 13 մարդ սպանվեց ԱՄՆ ՌԾՈւ օբյեկտում: Հատուկ ծառայությունների աշխատակիցներն եկան այն եզրակացության, որ հանցագործը, որը ևս սպանվեց գործողության ժամանակ, միայնակ է գործել: Սպիտակ տնից մի քանի մղոն հեռավորության վրա հնչած կրակոցների զոհերն ամենաշատն էին 2012 թ. դեկտեմբերից ի վեր, երբ 26 մարդ սպանվեց «Սենդի Հուկ» տարրական դպրոցում: Ռազմական օբյեկտներում նման դեպք չէր եղել 2009 թվականից ի վեր, երբ Ֆորտ Հուդ բազայում 13 մարդ զոհվեց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |