Ս.Սարգսյանն ու Վ. Պրյախինը քննարկել են հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների վերացման ընթացքը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարաի մամլո քարտուղար, փոխգնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դեսպան Վ.Պրյախինը ներկայացրեց ՀՀ-ում հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացման առաջին եւ երկրորդ փուլերի բարեհաջող ընթացքը, անդրադարձավ երրորդ փուլում նախատեսվող աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում մելանժը վերամշակվելու է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որն օգտագործվելու է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին զինված ուժերի ժողովրդավարական վերահսկմանն ու այլընտրանքային ծառայության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Շնորհակալություն հայտնելով նախարարին` Պրյախինը առանձնահատուկ կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից ցուցաբերվող օժանդակությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---