Էրդողանը դեռ չգիտի կհավակնի արդյոք Թուրքիայի նախագահի պաշտոնին![]() 4 հոկտեմբերի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում, հայտնում է Anadolu գործակալությունը: «Այդ հարցի վերաբերյալ ես դեռ որոշում չեմ կայացրել: ԱԶԿ-ն իր համակարգն ունի, որը հիմնված է խորհրդատվությունների վրա: Ինչ նպատակ կդնի կուսակցությունը, այն էլ կաշխատեմ անել»,- ասել է նա: Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են 2014 թվականին: Ըստ երկրի Սահմանադրության փոփոխությունների, նախագահն ընտրվելու է համընդհանուր, ուղիղ և գաղտնի քվեարկությամբ: Մինչև վերջերս, ըստ Սահմանադրության, որի հեղինակը Քեմալ Աթաթուրքն է, նախագահին ընտրում էր խորհրդարանը: Ըստ ԱԶԿ կանոնադրության, Էրդողանն այլևս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Արևմտյան ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ հաղորդագրություններ են հայտնվում, որ վարչապետը լուրջ հիվանդ է: Արդարության և զարգացման կուսակցությունը պաշտոնավարում է 2002 թվականից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |