Մինչ օրս Թուրքիան հերքում էր, որ օգնում է ահաբեկիչներին, հիմա էլ փորձում է համոզել, որ նույնիսկ պայքարում է նրանց դեմ 4 հոկտեմբերի 2013 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պայքարում է «Ալ Քայիդայի» դեմ՝ պնդում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, գրել է ուրբաթ օրը «Անադոլու» գործակալությունը: Ըստ Գյուլերի, Թուրքիայում 2012-2013 թթ. 104 հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 345 մարդ, որից 129 կալանավորվել են: Նախարարը մինչ այդ հերքում էր որոշ ԶԼՄ-ների մեղադրանքներն այն մասին, որ երկիրը օգնում է ահաբեկչական «Ան Նուսրային», որը «Ալ Քայիդայի» սիրիական թևն է: Գյուլերը նշել է, որ կարիք չկա վստահելու ինտերնետ կայքերի տեղեկատվությանը, որոնց անաչառությունը կասկածելի է, գրում է «Թրենդը»: «Ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականի հունվարին և ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, ԱՄՆ, Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք սիրիական խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում չափավոր սիրիական ընդդիրմությունը, որը Արևմուտքը ճանաչել է պաշտոնական Դամասկոսին հակազդող օրինական ուժ, ասվում է ինտերնետում զետեղված գրոհայիններից մեկի տեսաուղերձում: Ըստ ապստամբների այդ հայտարարության, գրոհայինների առնվազն 13 խումբ պաշտոնապես միացել է «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամի բրիգադներ» շարժմանը: Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ սիրիացի ապստամբները վերջերս անդամակցել են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը: «Սիրիայի ազգային կոալիցիան» և նրա կառավարությունը, որը ղեկավարում է Ահմադ Թումեհը, մեր ներկայացուցիչները չեն, նրանց իշխանությունը չի ճանաչվում»,-հայտարարել է տեսաուղերձում ապստամբների ներկայացուցիչը: Թե ինչպիսին է պաշտոնական ընդդիմությունից անջատված գրոհայինների քանակը, պարզ չէ: Պարզ չէ նաև, թե որքան ժամանակ է, որ նրանք մարտնչում են իսլամիստների շարքերում: Ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել են Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Ասադին, ինչպես նաև այս հարցում նրա մերձակա դաշնակիցներ Իրանն ու Ռուսաստանը, վատթարագույնը, ինչ կարող է այժմ անել համաշխարհային հանրությունը, Դամասկոսի դեմ ռազմական գործողություններ սկսելն է: Ռազմական գործողությունները, որոնց հետևանքով կառավարական ուժերն, անկասկած, զգալի կորուստներ կկրեն, ձեռնատու կլինի ոչ միայն չափավոր ընդդիմությանը: Երկարաժամկետ հեռանկարում այն չի կարողանա պահել իշխանությունը, քանի որ Ասադի բանակի պրոֆեսիոնալ մակարդակի նվազումը կհանգեցնի ծայրահեղականների հզորացմանը, հայտնել է Newsru.com-ը: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: 2 միլիոն մարդ փախստական է դարձել: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |