Դարտմուտի կոնմֆերանսը առաջարկում է ղարաբաղյան հարցը կարգավորել «քայլ առ քայլ» սկզբունքով29 մարտի 2006 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունների Դարտմուտի կոնֆերանսի աշխատանքային խումբը` ամերիկացի եւ ռուս դիվանագետներ Հարոլդ Սոնդերսը(ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Կիսինջերի տեղակալ) եւ Վիտալի Նաումկինը(ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն) մշակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի նախագիծ: Հ Սոնդերսի բառերի համաձայն, փաստաթուղթը կազմվել է աշխատանքային խմբի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրությունների հետ ունեցած ինը հանդիպումների արդյունքների հիման վրա: Հանդիպումները անցկացվել են 2001 թվականի հոկտեմբերից: «Փաստաթղթի հիմնական գաղափարը խաղաղ կարգավորկման հասնել «քայլ առ քայլ», որը օգտագործվել է մերձարեւելյան կարգավորման քեմփ-դեւիդյան գործընթացում»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Սոնդերսը գտնում է, որ խաղաղ գործըթացի տրամաբանությունը հակամարտող ժողովուրդների հարաբերությունների փոփոխության կարիք ունի, առանց որի կառավարությունները չեն կարող բանակցությունների ժամանակ արդյունքների հասնել:«Շրջանակային համաձայնագրի առաջարկը հանդիսանում է փուլային տարբերակի մոդիֆիկացիա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լրիվ կարգավորումը, այսինքն վերջնական խաղաղ համաձայնագրի կնքումը, հնարաավոր է խաղաղ գործընթացի արդյունքների հիման վրա, որի հետեւանքով կփոխվեն հակամարտող ժողովուրդների հարաբերությունները: Իսկ դրան կարելի է հասնել մի շարք փոխ կապակցված համաձայնագրերի շնորհիվ: Յուրաքանչյուր համաձայնագրի կատարումը պայմաններ է ստեղծում մյուս համձայնագրի կնքման համար: Համաձայնագրերի կատարումը նոր հիմքեր է ստեղծում բանակցությունների համար եւ բարձրացնում է վստահության մակարդակը խաղա գործընթացում,- ասել է փաստաթղթի երկրորդ հեղինակ Վիտալի Նաումկինը: Նա նշեց, որ խոսքը գնում է միջանկյալ համաձայնագրերի մասին, որոնք վերաբերվում են զորքերի հեռացմանը, գաղթականների վերադարձին, անվտանգության հարցերի կարգավորմանը: «Ընդ որում, ենթադրվում է Լեռնային Ղարաբաղին տրամադրել «միջանկյալ կարգավիճակ», որպեսզի իրականացվեն համաձայնությունները»,- նշել է ռուս դիվանագետը: Նշենք, որ Դարտմուտի կոնֆերանսը սկսել է գործել անցյալ դարի 60-ական թվականներից` տարածքային հակամարտությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ ընդհանուր դիրքերի մշակման համար: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կոնֆերանսի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |