Մեկ տարում հացը Հայաստանում թանկացել է 6,1 տոկոսով 7 հոկտեմբերի 2013 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.1% գնաճ, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում: Վերջինս հիմնականում բարձր և առաջին տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.7% և 1.4%, հաճարի` 1.0%, ձավարի` 0.8%, մակարոնեղենի` 0.8%, հնդկացորենի` 0.3% գնանկման արդյունք է, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է հացամթերքի` 2.5-0.1% գնանկում, իսկ մյուս 2-ում` 0.1-0.8% գնաճ: Մայրաքաղաքում հացամթերքի գները նվազել են 0.1%-ով: 2013 թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 196,5 հազար տոննա հաց, ինչը 1 տոկոսով պակաս է, քան 2012-ի նույն ժամանակաշրջանում: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում միայն 2013 թվականի օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24,3 տոննա հաց: Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում նվազել է 35,1 տոկոսով՝ կազմելով 92 752 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 141 841 տոննայի դիմաց: Հրուշակեղենի արտադրությունն աճել է 14,8 տոկոսով 2012թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ և կազմել է 9 909 տոննա: 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին մակարոնային ապրանքների արտադրությունն աճել է 18,4 տոկոսով՝ կազմելով 2 512 տոննա: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունն նվազել է 24,4 տոկոսով՝ հասնելով 360,1 տոննայի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |