Թուրքիան կրճատում է զինված ուժերի քանակը 7 հոկտեմբերի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ժամկետային զինծառայության կրճատման մասին նոր օրենքի համաձայն Թուրքիայում կզորացրվեն 280 հազար զինծառայողներ, գրում է Sabah-ը: Ակնկալվում է, որ մի քանի օրում երկրում կզորացրվի 40 հազար մարդ: Զինծառայողների մյուս մասը կզորացրվի փուլերով: Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 15 ամսից մինչև մեկ տարի կրճատելու մասին կառավարության հետ պայմանավորվածության հասնելու վերաբերյալ: Ըստ Գլխավոր շտաբի հայտարարության, զինծառայության պարտադիր ժամկետը երկրի համալսարանականների համար կմնա անփոփոխ և կկազմի վեց ամիս: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է զինծառայության ժամկետը նվազեցնել մինչև 12 ամիս: Թուրքիայի զինված ուժերը թվքանակով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն են կազմում, այժմ իր շարքերում ունենալով 700 հազար զինծառայող՝ չհաշված ժանդարմերիան: Երկրում է գտնվում նաև Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմա-օդային ռազմակայանը՝ Ինջիրլիկը: Եվս մեկ ռազմակայան կա Իզմիրում, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան 11 ռազմա-օդային ռազմակայան ունի: Ցամաքային զորքերը 5 օպերատիվ միավորում են կազմում՝ դաշտային բանակներ ու օպերատիվ խմբավորում Կիպրոսի թուրքական մասում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |