Զինվորներն Ադրբեջանում գնալով պակասում են ու պակասում 7 հոկտեմբերի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան, որը պատկանում էր Ադրբեջանի ՊՆ N զորամասին, ընկել է ձորը: Պատահարը տեղի է ունեցել Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում: Արդյունքում մեքենայի վարորդը՝ ժամկետային զինծառայող Մամեդ Հուսեյնօղլու Հուսեյնովը (1974 թ. ծնված) տեղում մահացել է: Ուղևորը՝ զինվոր Իլկին Օրուջևը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ: Հոկտեմբերի սկզբից սա արդեն երրորդ մահացու դեպքն է Ադրբեջանի ԶՈւ շարքերում: Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլլաևը: Սեպտեմբերի 19-ին նա ծեծի է ենթարկվել Էլվին Մանսուրովի ու Վասիֆ Հասանովի կողմից Սումգայիթում: Աբդուլլաևը ծանր վերքերով տեղափոխվել էր Ադրբեջանի ՊՆ հոսպիտալ, որտեղ էլ մահացել է: Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական Գյանջա քաղաքում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ շարքային Վուղար Սուլեյման օղլի Ջաֆարովի դին, ծնված 1989 թվականին: Ջաֆարովին ծառից կախված են հայտնաբերել Գյանջայի Նարիմանովի պողոտայում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Ջաֆարովը զորակոչվել էր Ադրբեջանի Աղդամի շրջանից: 2013 թվականի 5 ամսում, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների քանակը բանակում գերազանցել է 50: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |