ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ դիտարկման առաքելության տապալման կապակցությամբ29 մարտի 2006 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մարտի 29-ին ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը, կրակոցներ կատարելով ԼՂՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Արդյունքում, դիտարկման մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը որոշել է դադարեցնել այն: Այդ առիթվ տարածված ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է.«Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման բազում դեպքերի վրա ադրբեջանա-ղարաբաղյան ուժերի շփման գծում, որոնք վերջին ժամանակներս կանոնավոր բնույթ են ստացել, ներառյալ նաեւ կրակոցները դիտարկումների ընթացքում, ԼՂՀ արտգործնախարարությունը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ ակցիաները Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորության հետեւանքն են, որը արժանի գնահատական չի ստանում շահագրգիռ պետությունների եւ կազմակերպությունների կողմից»: ԼՂՀ ԱԳՆ-ն համարում է, որ միջնորդների հրադադարի խախտումների համար ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի վրա հավասար պատասխանտվություն դնելու փորձերը անպատժելիության նախադրյալներ են ստեղծում Ադրբեջանի որպես խախտումների իրական մեղավորի մոտ, որն անթույլատրելի է: Այդ կապակցությամբ ԱԳՆ գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լռելյայն աջակցությունը կարող է հանգեցնել ստեղծված հավասարակշռության խախտմանը եւ Հարավային Կովկասի ապակայունացմանը, ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |