Գեորգի Մարգվելաշվիլին ռացիոնալ հարաբերություններ կկառուցի Ռուսաստանի հետ![]() 7 հոկտեմբերի 2013 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Իշխող «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակի դեպքում մտադիր է շարունակել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությունը, նա նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «ռացիոնալ երկխոսությանը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Այն, որ միութենական մի հանրապետությունում երեք անկախ պետություն է ստեղծվում, անոմալիա է, որը չի ճանաչվել համաշխարհային հանրության կողմից: Մենք շարունակելու ենք չճանաչման քաղաքականությունը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք այնպիսի Վրաստան կստեղծենք, որը հետաքրքիր կլինի ինչպես աբխազների, այնպես էլ՝ օսերի համար»: Մենք կստեղծենք Վրաստան, որտեղ ցանկացած ազգային, կրոնական ու այլ փոքրամասնություն կգտնի իր տունն ու ազատությունը»,-ասել է նա: Ըստ նրա, նա ռացիոնալ հարաբերություններ կկառուցի Ռուսաստանի հետ, սակայն «նման երկխոսություն սկսելը շատ դժվար է ու արագ պատասխաններ պետք չէ ակնկալել»: Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: Նախագահ Սահակաշվիլիի աշխատակազմի պատվերով անցկացված հարցման մասնակիցների 43 տոկոսը սատարում է Մարգվելաշվիլիի թեկնածությանը: Նախագահի թեկնածուների թվում են նաև «Ժողովրդավարական շարժում՝ Միասնական Վրաստան»-ի առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ՄԱՇ ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն, ազատականներից՝ Շալվա Նաթելաշվիլին, Քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդ Գեորգի Թարգամաձեն: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: Photo:ria.ru Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |