Սիմֆերոպոլում ձախողվել է իսլամիստական համաժողովը 7 հոկտեմբերի 2013 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլում ձախողվել է միջազգային իսլամիստական համաժողովը, որի կազմակերպիչն է «Հիզբ ուտ Թահրիրը», հայտնում է «Ղրիմի թաթարական հարցն online»-ը: Միջոցառումը պետք է տեղի ունենար Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնի շենքում, սակայն աշխատակազմը վերջին պահին խզել է վարձակալության մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Լենինի անվան հրապարակում շենքի մոտ հավաքվել են համաժողովի 300-1000 հասնող մասնակիցները: Նրանք հանդես են եկել մեղադրանքներով Ուկրաինայի իշխանությունների հասցեին: «Հիզբ ուտ Թահրիրի» ուկրաինական գրասենյակի մտադրության մասին Սիմֆերոպոլում հայտնի դարձավ հոկտեմբերի սկզբին: Համաժողովի մասնակիցները մտադիր էին պատմել իսլամիստական կազմակերպության գործունեության մասին հետխորհրդային տարածքում: Ավելի վաղ հոկտեմբերի 5-ին Սիմֆերոպոլում ձախողվել է Մահմեդական կանանց «Ինսաֆ» լիգայի խորհրդաժողովը, հայտնում է Lenta.ru-ն: «Հիզբ ուտ Թահրիրը»՝ «Ազատագրման իսլամական կուսակցությունը», հիմնվել է 1953 թվականի Արևելյան Երուսաղեմում շարիաթի դատավոր Թաքուիդդին ան Նաբհանիի կողմից: Միջին Ասիայի մի շարք երկրներում, Գերմանիայում ու Ռուսաստանում կազմակերպությունը համարվում է ահաբեկչական: ԱՄՆ-ում այն մինչ օրս չի դասվում ահաբեկչականների շարքին: Ուկրաինայում այն պաշտոնապես չի գրանցված, սակայն այդ կուսակցության գաղափարները քարոզում են մի շարք մահմեդական համայնքներ ու «լուսավորչական կազմակերպություններ»: Իսլամիստներն ակտիվ են գործում Ղրիմում: Վերջին խոշոր հանրահավաքներից մեկը Սիմֆերոպոլում նվիրված էր Խալիֆայության փլուզման 89-ամյակին: Հունիսի 6-ի ակցիային մասնակցել է մոտ երկու հազար մարդ: Ան Նաբհանիի մահից հետո կազմակերպությունը 1977 թ. գլխավորեց պաղեստինցի Աբդուլ Քադիմ Զալումին: Զալումիի մահից հետո 2003 թվականին այն գլխավորեց Ատա Աբու Ռաշիդը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |