Բարաք Օբամա. Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկի արդեն այսօր

Բարաք Օբամա. Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկի արդեն այսօր

PanARMENIAN.Net - Բյուջետային ճգնաժամը սպառնում է ԱՄՆ-ին դեֆոլտով, որը կարող է իրականություն դառնալ հոկտեմբերի 17-ին: Կառավարական կառույցների ֆինանսավորման դադարեցումը հոկտեմբերի 1-ից հանրապետականների ու ժողովրդավարների միջև փոխզիջման բացակայության պատճառով, ստիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այցելել արտակարգ իրավիճակների գործակալության կենտրոնակայան: Նա կոչ է արել Կոնգրեսին վերսկսել ֆինանսավորումն ու բարձրացնել արտաքին պարտքի վերին շեմը:

«Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկություն անցկացնի արդեն այսօր: Եթե հանրապետականներն ու խոսնակ Բեյները ասում են, որ ձայները բավարար չեն, նրանք ստիպված կլինեն ապացուցել դա: Թող հարցը դրվի, հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ես կասկածում եմ, և դա լուրջ կասկած է, որ այնտեղ ձայների քանակը բավարար է»,-ասել է ԱՄՆ նախագահը Մոտ մեկ միլիոն պետծառայող գտնվում է հարկադիր արձակուրդում: Փակ են պատմական հուշարձանները, ազգային զբոսայգիները: Ճգնաժամը վնասում է ոչ միայն մարդկանց, այլ նաև տնտեսությանն ընդհանուր առմամբ:

Նյարդային իրավիճակն երկրում անդրադարձել է նաև Նյու Յորքի ֆոնդային բորսայի աշխատանքի վրա: Սակարկությունները երկուշաբթի ավարտվեցին հիմնական դրույքների նվազմամբ, հայտնում է euronews-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին գերատեսչության հաշվիների վրա կմնա 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ամենօրյա ծախսերը կազմում են 60 մլրդ դոլար: Մինչ այդ ժամկետը օրենսդիրները պետք է պայմանավորվեն պետպարտքի շեմի բարձրացման մասին:

Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի մարումները հետաձգվեցին մինչև 1801 թվական:

Photo:AP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---