Ավեդիքյանի «Փարաջանով»-ն ընդգրկվել է «Օսկարի» լոնգ-լիսթում (վիդեո) 8 հոկտեմբերի 2013 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմն ևս 75 ֆիլմի հետ ընդգրկվել է «Օսկարի» լոնգ-լիսթում: Ինչպես գրում է ամերիկյան The Hollywood Reporter-ը, այս տարի «Լավագույն oտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցող ֆիլմերի քանակը ռեկորդային է: Նախորդ տարի այս անվանակարգում մրցել է 71 ֆիլմ: Սեպտեմբերի 13-ին «Օսկարի» ուկրաինական կոմիտեն ֆիլմն ընտրել էր «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մասնակցելու համար:Ընտրությունը կատարվել էր «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթարմա» ֆիլմերի միջև: «Փարաջանովի» օգտին քվեարկել էին կոմիտեի 10 անդամներից 6-ը: Ֆիլմը մասնակցել է սեպտեմբերի 26-ից՝ հոկտեմբերի 5-ն ընթացող Համբուրգի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրին, իսկ մինչ այդ՝ Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային փառատոնում: Հուլիսին Օդեսայի միջազգային կինոփառատոնում «Փարաջանովը» լավագույն ուկրաինական ֆիլմ էր ճանաչվել: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով։ Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան բարձրացավ սեպտեմբերի 26-ին: Ֆիլմի բյուջեն կազմել էր 1 մլն 980 հազար եվրո, որի կեսը տրամադրել էր Կինոյի հարցերով Ուկաինայի պետական գործակալությունը: ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |