Քիմիական զենքը Սիրիայում ոչնչացվում է, իսկ պատերազմը՝ շարունակվում 8 հոկտեմբերի 2013 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները սկսել են երկու ռազմավարական ռազմակայանների գրոհը երկրի հյուսիս-արևմուտքում: Ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի, երկուշաբթի Համիդիա քաղաքի մոտ Իդլիբ գավառում և Հալեպի հարևանությամբ 14 մարդ է զոհվել: Համիդիա քաղաքի մոտ ապստամբներին հաջողվել է գերեվարել սպայի և երեք զինվորների, նրանք չորս մարդ են կորցրել: Զորքերին հաջողվել է վերսկսել ավտոմոբիլային հաղորդակցությունը Հալեպը մայրաքաղաքի հետ կապող մայրուղում: Օգոստոսից ի վեր այդ կարևոր մայրուղին ապստամբները փակել են: Անկախ Ռուսաստանի մտադրություններից, ԱՄՆ-ն ու մյուս պետությունները մտադիր են արդեն նոյեմբերին խորհրդաժողով գումարել, սիրիացի ապստամբները հայտարարում են, որ պայքարելու են մինչև վերջ: Ընդդիմադիր Սիրիայի ազգային կոլիացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ժնև-2»-ի հաջող անցկացման համար հարակվոր է, որ խորհրդաժողովին մասնակցեն «երաշխավոր երկրների»՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի, Հորդանանի ներկայացուցիչները: Քանի դեռ նախապատրաստվում է խորհրդաժողովը, ՄԱԿ ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն աշխատում են Դամասկոսում: Երկուշաբթի ԱՄՆ-ն ու միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներն ողջունեցին սիրիական ռեժիմի ջանքերն, ուղղված թունավոր նյութերի պաշարների վերացմանը, հայտնում է euronews-ը: Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»: ՄԱԿ մամլո ծառայությունը հայտնեց, որ հոկտեմբերի 6-ին սիրիացիները ոչնչացրեցին քիմիական զենքի արսենալի մի մասը, ասվում է նաև, որ գործընթացւ կշարունակվի առաջիկա օրերին: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |