Ամերիկյան shutdown-ի արձագանքը Հայաստանում՝ ԱՄՆ դեսպանատունը Երևանում վերանայում է ծախսերը 8 հոկտեմբերի 2013 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, հավանաբար, կվերանայի որոշ ծախսերն ու միջոցառումները, կապված պետական հաստատությունների ֆինանսավորման հետ, գրում է «Ժամանակը»: «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը չի դադարի ԱՄՆ բյուջետային ճգնաժամի հետևանքով, դեսպանատունը կշարունակի բաց մնալ հյուպատոսական ծառայությունների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ ծառայությունների ապահովման և մուտքի արտոնագրերի համար: Դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը, որն անհրաժեշտ է ԱՄՆ շահերի պաշտպանության համար: Այնուամենայնիվ, այս ընթացքում մենք հնարավոր է վերանայենք որոշ ծախսեր և միջոցառումներ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը: Վերջին 17 տարում առաջին բյուջետային ճգնաժամը սպառնում է ԱՄՆ-ին դեֆոլտով, որը կարող է իրականություն դառնալ հոկտեմբերի 17-ին: Կառավարական կառույցների ֆինանսավորման դադարեցումը հոկտեմբերի 1-ից հանրապետականների ու ժողովրդավարների միջև փոխզիջման բացակայության պատճառով, ստիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այցելել արտակարգ իրավիճակների գործակալության կենտրոնակայան: Նա կոչ է արել Կոնգրեսին վերսկսել ֆինանսավորումն ու բարձրացնել արտաքին պարտքի վերին շեմը: Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն: Հոկտեմբերի 1-ից մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի: «Հանգստանում է» նույնիսկ հատուկ ծառայությունների աշխատակիցների 70 տոկոսը, այդ թվում ՀԴԾ և ԿՀՎ աշխատակիցները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ դիրքը գլոբալ մասշտաբով կարող է թուլանալ, եթե Վաշինգտոնում բյուջետային միջոցների պակասի ճգնաժամը շարունակվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Եթե դա շարունակվի կամ կրկնվի, մարդիկ կսկսեն հարց տալ, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ճիշտ ուղղություն վերցնել կամ ունա՞կ է դրան: Դեռևս դա այդպես չէ, և չեմ կարծում, թե այդպես կլինի»,- ասել է Քերին լրագրողներին Բալիում: Պետքարտուղարը նշել է, որ այսպես կոչված ֆինանսական Shutdown-ն ԱՄՆ-ում, որն արդեն 5 օր է՝ շարունակվում է, «կարճաժամկետ երևույթ է»: Photo: U.S. Embassy in Armenia FB page Հղումներ թեմայով. Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |