Եկատերինբուրգում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին

Եկատերինբուրգում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Հոկտեմբեր 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, մասնակցությամբ թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու հոգևոր դասի օծվելու է Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին: Արարողությանը ներկա են լինելու հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան հյուրեր, հասարակական, ազգային և մշակութային գործիչներ՝ հրավիրված Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ այլ քաղաքներից, բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվել է 2003 թ.՝ ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի:

37 մետր բարձրությամբ եկեղեցին նախատեսված է 200 հոգու համար և երեսապատվել է Հայաստանից բերված Արմավիրի կարմիր տուֆով:

Եկեղեցին կառուցվել է Սվերդլովսկի մարզում գործող «Անի Արմենիա» շրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: 1996 թ-ից Մասիս Նազարյանը հայ համայնքի նախագահն է: Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը: Որմնանկարիչը Արտյոմ Մելքոնյանն է, հայտնում է armenianchurch.ru-ն:

Photo:armenianchurch.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---