Նիդերլանդներում ռուս դիվանագետին ծեծել են ու առանց բացատրության ամբողջ գիշեր պահել ոստիկանությունում 8 հոկտեմբերի 2013 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցները Հաագայում ներխուժել են ՌԴ դեսպանատան դեսպանորդ խորհրդական Դմիտի Բորոդինի բնակարան, ծեծի են ենթարկել նրան ու տարել ոստիկանություն: Այդ մասին հայտնում է Vesti.ru-ն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի վրա հղումով: «Ներխուժել են զինված մարդիկ և միանգամայն մտածածին պատրվակով ՝ երեխաների հետ իբր վատ վարվելու համար, նրանց իսկ աչքերի առջև դաժան ծեծի են ենթարկել դիվանագետին: Հայտնի է, որ դիվանագետի բնակարանն անձեռնմխելի է համարվում: Ձեռնաշղթաներով դիվանագետին տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ պահել են նրան ամբողջ գիշեր: Դրանից հետո նա ազատ է արձակվել առանց ներողության ու բացատրությունների»,-հայտարարել է նա: ՌԴ ԱԳՆ-ն Նիդերլանդներին խիստ նոտա է հղել՝ Հաագայում ՌԴ դեսպանության աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նախարարության ներկայացուցիչը վրդովվել է, որ դիվանագետին ձեռնաշղթաներով ամբողջ գիշեր պահել են ոստիկանությունում: Photo: www.rusembassy.nl Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |