Անտոնիուս Բրուք. ՄԱԿ-ը չի միջամտում ղարաբաղյան գործընթացին, ուղղակի սպասում է իր ժամին![]() 8 հոկտեմբերի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները որոնելու համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ ներկայացուցիչ, համակարգող Անտոնիուս Բրուքը: «Մինչ օրս դա ակնկալվող արդյունքը չի տվել: ՄԱԿ-ը հուսով է, որ հարցի հանգուցալուծումը շուտով կգտնվի, և բնականաբար, համանախագահները կհասնեն նրան, որ կողմերը գան համաձայնության: Ես նման մանդատ չունեմ, որպեսզի ինքս ինչ-որ բան անեմ, սակայն, հուսով եմ, որ երկրները կգան ընդհանուր հայտարարի հանուն խաղաղության: Վաստահ եմ, որ այդ հակամարտությունը ցանկալի չէ ոչ կողմերի, ոչ համանախագահների համար: 20 տարի առաջ շատ քաղաքացիներ լքեցին իրենց տները և հարկադիր վտարանդի դարձան: Շատ մարդիկ են տառապում հակամարտությունից: ՄԱԿ-ը միշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերում, և հենց որ համաձայնություն ձեռք բերվի, կազմակերպությունն օգնության ծրագրեր կսկսի կողմերի հետ: Բայց ես կասեի, որ գլխավորը մարդկանց կյանքի բարելավումն է, հաշտեցման ու փոխըմբռնման համար պայմանների ստեղծումը: Հուսով եմ, որ լուծումը կգտնվի մոտ ժամանակներում»,-ասել է Բրուքը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Photo:samsar.az Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |