Իրաքում մի շարք ահաբեկչությունների հետևանքով 72 մարդ է զոհվել![]() 8 հոկտեմբերի 2013 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շիաների բնակեցման թաղամասերում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել: Al-Arabiya-ի վերջին տվյալներով, պայթյունների հետևանքով 72 մարդ է զոհվել, 109-ը՝ վիրավորվել է: Մինչ այդ, «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր 38 զոհի մասին: Երկրի հյուսիսում ռումբը պայթել է դպրոցի հարևանությամբ, պայթյունից 10 երեխա է զոհվել: Վերջերս սրվել են հարաբերություններն Իրաքի շիաների ու սունիների միջև: Տասը պայթուցիկից ութը գործի է դրվել շիաների շրջաններում: Ամենահզոր ահաբեկչությունը տեղի է ունեցել Հուսեյնիա մզկիթի շրջանում՝ պայթուցիկով մեքենան պայթել է, 5 մարդ սպանելով: ԱՄՆ զորքերի ներխուժումից և Սադդամ Հուսեյնի տապալումից հետո ահաբեկչություններն Իրաքում սովորական երևույթ են դարձել: 2013 թ. մայիսին Բաղդադում մի շարք պայթյունների զոհ գնաց շուրջ 82 մարդ, ևս 130 վիրավորվեց: Ըստ ուժային կառույցների, ապյթեցվել էր 14 ավտոմեքենա և չորս ականապատ սարք: Հունիսին Բաղդադում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, ուղղված շիաների դեմ, որոնք Իրաք էին ժամանել մասնակցելու Մուսա ալ Քազեմի յոթերորդ իմամի անվան մզկիթի բացմանը: Երկու հզոր պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվեց, մոտ 70-ը՝ տուժեց: Photo:reuters Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |