Արա Քոչունյան. Ստամբուլի Հայոց պատրիարքարանը պետք է իրավաբանական կարգավիճակ ստանա

Արա Քոչունյան. Ստամբուլի Հայոց պատրիարքարանը պետք է իրավաբանական կարգավիճակ ստանա

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթը հույս ներշնչեց ոչ մահմեդական բնակչությանը, սակայն, հանրության անդամներից ոմանք նշեցին, որ անհրաժեշտ է առավել նպատակաուղղված աշխատանք տասնամյակներով կուտակված խնդիրների լուծման համար, գրում է Today’s Zaman-ը:

«Ժողովրդավարացման փաթեթը ներառում է հեռանկարային բարեփոխումներ: Այն ճանապարհ է հարթել կոնկրետ քայլերի համար, որոնք հարկավոր են ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման համար, սակայն բավարար չեն մեր հիմնական խնդիրների լուծման համար»,-ասել է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: Նա հայտարարել է, որ հայ համայնքի գլխավոր պահանջը իրավաբանական կարգավիճակի շնորհումն է Ստամբուլի Հայոց պատրիարքարանին: «Այնուամենայնիվ, մենք շատ ենք կարևորում ժողովրդավարացման ջանքերը վերջին 10 տարիներին»,-ասել է նա:

Անցած շաբաթ վարչապետ Էրդողանը ներկայացրեց հասարակության ժողովրդավարացմանն ուղղված միջոցները, որոնք, ըստ նրա, կնպաստեն կայունությանը Թուրքիայում: Էրդողանը հայտարարել է, որ կխստացվեն պատիժներն այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են ազգային, կրոնական, սեքսուալ կողմնորոշման, քաղաքական համոզմունքների, հաշմանդամության, աշխարհայացքի հողի վրա: Նա հայտարարեց, որ կստեղծվի Խտրականության և այլատյացության դեմ պայքարի խորհուրդ:

Բացի այդ, ըստ վարչապետի, կենսակերպը կլինի Թուրքիայի ՔՕ պաշտպանության ներքո: Կերկարացվի ժողովների, ցույցերի ու երթերի անցկացման ժամկետը: Չեղյալ կհայտարարվի լիազոր հանձնակատարի ներկայությունը ցույցերին, դպրոցներում հնարավոր կլինի ուսուցումը տարբեր լեզուներով ու բարբառներով: Չեղյալ կհամարվի նաև գյուղերի անվանափոխման արգելքը:

Քաղաքացիների անձնական տվյալները կլինեն օրենքի պաշտպանության տակ: Կթույլատրվի մահմեդական գլխաշորի կրումը պետական հաստատություններում: Տարրական դասարաններում չեղյալ կհամարվի ամենօրյա «Andımız»երդումը՝ Աթաթուրքի «երջանկ է նա, ով թուրք է» արտահայտությունը:

Photo: todayszaman
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---