Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը 9 հոկտեմբերի 2013 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը: Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի, Ֆրանսիայի, ՌԴ և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ, որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը: Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին/հին տոմարով սեպտեմբերի 27-ին/ Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը: Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Այսպիսով, ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց կմիանան տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |