ԱՄՆ ՌԴՀ ղեկավարի պաշտոնն առաջին անգամ կարող է կին ստանձնել![]() 9 հոկտեմբերի 2013 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ռեզերվային դաշնային համակարգի (ՌԴՀ) ղեկավարի պաշտոնն առաջին անգամ կարող է կին ստանձնել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն այսօր կարող է հայտարարել Ջենեթ Ելենի նշանակության մասին, որը համարվում է այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը: Նրա թեկնածությունը ստացել է սենատորների մեծ աջակցությունը: Իր հիմնական խնդիրը Ելենը, որն այժմ զբաղեցնում է ՌԴՀ Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, համարում է հսկողության այնպիսի համակարգի ստեղծումը, որը կկանխի ճգնաժամային երևույթների կրկնությունը: Ռեզերվային դաշնային համակարգի նոր ղեկավարի շուրջ ինտրիգը սկսվեց դեռ գարնանը, երբ Բեն Բերնանկեն հասկացրեց, որ չի պատրաստվում մնալ ՌԴՀ ղեկավարի պաշտոնում: Նրա լիազորությունները սպառվում են 2014 թվականի հունվարի 31-ին, հայտնում է euronews-ը: Ռեզերվային դաշնային համակարգը հատուկ դաշնային գործակալություն է, որը ստեղծվել է 1913 թվականի դեկտեմբերի 23-ին կենտրոնական բանկի գործառույթների կատարման և ԱՄՆ առևտրային բանկային համակարգի կենտրոնացված հսկողության նպատակով: Հիմք է ծառայել Դաշնային ռեզերվի մասին օրենքը: Ռեզերվային դաշնային համակարգի ղեկավարման գործում որոշիչ է պետության դերը, թեև կապիտալի սեփականության ձևը մասնավոր է՝ բաժնետիրական բաժնետոմսերի հատուկ կարգավիճակով: Կառավարման տեսակետից, ՌԴՀ-ն անկախ մարմին է ԱՄՆ կառավարությունում: Ինչպես ազգային կենտրոնական բանկը, համակարգը լիազորությունները ստանում է Կոնգրեսից: Աշխատանքի անկախությունն ապահովում է այն, որ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ կայացվող որոշումները չպետք է ստանան ԱՄՆ նախագահի կամ այլ իշխանական կառույցի հավանությունը: ՌԴՀ Կառավարիչների խորհրդի անդամների լիազորությունները մի քանի անգամ գերազանցում են նախագահական և Կոնգրեսի անդամների լիազորությունների ժամկետները: Միևնույն ժամանակ համակարգը հաշվետու է Կոնգրեսին, որը հաճախ է վերլուծում համակարգի աշխատանքն ու կարող է օրենսդրորեն փոխել ՌԴՀ պարտավորությունները: Photo: politico.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |