Հետազոտություն. Հայաստանն ըստ ԶԼՄ-ների ազատության 3-րդն է Արևելյան գործընկերության երկրների թվում 9 հոկտեմբերի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր աստիճանն Արևելյան գործընկերության երկրների թվում ունի Վրաստանը: Այդպիսին է հետազոտության արդյունքը, որը ներկայացրել են «Արևելյան գործընկերության տարածքում ԶԼՄ-ների ազատության սպառնալիք» հարթակի մասնակիցները Քիշնևում՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ: Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների ազատության աստիճանի հետազոտությունն անցկացվել է Համաժողովի աշխատանքային խմբերից մեկի նախաձեռնած նախագծի շրջանակում և ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Ցուցակում երկրորդ տեղը Մոլդովայինն է, նրան հաջորդում են Հայաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը: Բելառուսը վերջին հորիզոնականում է: Ինչպես ասվել է հետազոտության շնորհանդեսին, այն ներառում է ընթացիկ տարվա մարտից՝ հունիս ընկած ժամանակահատվածն և գնահատում է միայն խոսքի ազատության մակարդակը, ոչ թե լրագրության որակը մասնակից երկրներում, հայտնում է eurobelarus.info-ն: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |