Նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում հայտնի էին արդեն երեկ 9 հոկտեմբերի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում այսօր ընթացողնախագահական ընտրությունների նախաշեմին՝ երեկ, սոցցանցերում քվեարկության արդյունքների մասին տեղեկություններ հայտնվեցին: Այդ մասին գրում է լրագրող Մովսուն Հաջիևը «Էխո Մոսկվի»-ի բլոգում: Ըստ աղբյուրի, ընտրությունների արդյունքները՝ տոկոսի մեկ հարյուրերորդի ճշգրտությամբ, նշված էին IPhone-ի ու Android-ի համար նախատեսված հատուկ հավելվածներում, որոնք մշակել է «Happy Baku» ընկերությունը (ասվում է, որ մշակմանը մասնակցել է նաև Ադրբեջանի ԿԸՀ-ն): Հոկտեմբերի 8-ին ակտիվացված հավելվածներում տեղեկություններ էին, որ գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 72,76 տոկոսը, միավորված ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝ 7,4 տոկոսը: Ըստ լրագրողների, տվյալների հրապարակումը տեղի է ունեցել «տեխնիկական սխալի» պատճառով: Հավելվածի վրա ուշադրություն են դարձրել ադրբեջանական «Meydan TV» ռեսուրսի լրագրողները: Նրանք սքրինշոթեր են արել և հրապարակել Facebook-ում: Դրանից հետո, ըստ Հաջիևի, «Happy Baku» ընկերության գործադիր տնօրեն Վուսալ Իսաևը կապվել է «Meydan TV»-ի մենեջերի հետ և փորձել պայմանավորվել սքրինշոթերը հեռացնելու մասին, սակայն մերժվել է: Քվեարկությունն Ադրբեջանում սկսվել է հոկտեմբերի 9-ին՝ տեղի ժամանակով 08:00-ին: Ըստ ԿԸՀ տվյալների, 10:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 18 տոկոս՝ քվեարկել է մոտ 930 հազար մարդ: Միավորված ընդդիմության թեկնածու Հասանլին արդեն բողոքել է ընտրակեղծիքներից: «Մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ: Ցավոք, իշխանության ներկայացուցիչներից շատերը մասնակցում են ընտրակեղծիքներին»,- հայտարարել է նա, գրում է Lenta.ru-ն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջադրվել է նախագահության թեկնածու հերթական, արդեն երրորդ անգամ՝ դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Բացի նրանից ընտրություններին մասնակցում է 9 թեկնածու: Առաջին տուրում հաղթանակ տանելու համար հավակնորդը պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: 2008 թվականին, երբ Իլհամ Ալիևը վերընտրվեց երկրորդ անգամ, նա, ըստ պաշտոնական տվյալների, հավաքեց ձայների 89 տոկոսը: Photo: meydanTV Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |