2013 թ. 9 ամսում «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1, 2 մլն ուղևոր![]() 9 հոկտեմբերի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 240 418 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 273 677 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 602 590 մարդ` 2012 թվականի 608 438 -ի դիմաց, մեկնել է 637 828 մարդ` 2012 թվականի 665 239 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 7 606 տոննա բեռ` 2012թ. 8 538 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 545 տոննա բեռ` 2012թ. 4 587 տոննայի դիմաց և ներկրվել է 3 061 տոննա` 2012թ. 3 951 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 6 338 ` 2012թ. նույն շրջանի 7 961 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |